Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Աղիների միկրոֆլորան. armeniamedicalcenter.am

Աղիների միկրոֆլորան. armeniamedicalcenter.am

Աղիների միկրոֆլորան աղեստամոքսային համակարգի առողջության գրավականն է:

Աղիների բակտերիաները սնվում են բջջանքով և սննդային թելիկներով, որոնք բարդ ածխաջրատներ են ու չեն յուրացվում օրգանիզմի կողմից, սակայն քայքայվում են բակտերիաների միջոցով: Քայքայման արդյունքում միկրոբներն արտադրում են ճարպաթթու, որով սնվում են օրգանիզմի բջիջները:

Որպեսզի այդ համագործակցությունը դրական և արդյունավետ լինի, անհրաժեշտ է.

  • Սննդակարգում ներառել բարդ ածխաջրատներ։ Դրանք կարելի է ստանալ հատիկավորներից, բանջարեղենից, մրգերից, հատապտուղներից, կանաչեղենից: Եվ որքան բազմազան է սնունդը, այնքան բազմազան է աղիքային միկրոֆլորան, իսկ որքան բազմազան է միկրոբային համակեցությունը, այնքան ավելի արդյունավետ են բակտերիաներն իրականացնում իրենց գործառույթները. արտադրում են ճարպաթթու, լավացնում են մարսողությունը, աղիները պաշտպանում են ախտածին միկրոբներից, վերամշակում են բջջանքը (օրգանիզմին ամեն օր անհրաժեշտ է 30 գր բջջանք):
  • Զբաղվել սպորտով: Ֆիզիկական մարզումը դրական ազդեցություն է թողնում օրգանիզմի միկրոֆլորայի բազմազանության վրա: Հատկապես օգտակար են աէրոբ մարզումները՝ վազք, լող, պար, աէրոբիկա, հեծանվային և դահուկային սպորտ, այսինքն, այնպիսիները, որոնց ժամանակ մեծ քանակի թթվածին է ծախսվում:

Պետք է չմոռանալ կանոնավոր հաճախել գաստրոէնտերոլոգին, քանի որ աղեստամոքսային խնդիրներն այսօր աշխարհում իրենց տարածվածությամբ 3-րդ տեղն են զբաղեցնում հիվանդությունների շարքում:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ